Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները

Մարտ 01,2017 11:18

Փետրվարի 27–ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնի հետ։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար:

Կողմերը քննարկեցին հայ-բրիտանական փոխգործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանում ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների, խորհրդարանական կառավարման ձևին Հայաստանի անցման գործընթացում բրիտանական փորձի օգտավետության շուրջ։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դեյվիդ Լիդինգթոնին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031