Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 25 տարեկան է

Մարտ 03,2017 10:18

Երեւան, մարտի 03, 2017թ.: Այսօր լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակը: Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահի՝ 1992թ.մարտի 3-ի հրամանագրով ստեղծվեց մի կառույց, որը, պայմանավորված իր համազգային կարեւորագույն առաքելությամբ, անվանվեց «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ:

1992թ. մայիսի16-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24 անդամից բաղկացած Հոգաբարձուների Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Աղետաբեր երկրաշարժ, բազմահազար անօթեւան բռնագաղթվածներ, արցախահայության տագնապալի կացություն, քայքայված տնտեսություն, երկարատեւ շրջափակումներ, այս եւ բազմաթիվ այլ դժվարություններ հաղթահարելի են միայն ազգի բոլոր անդամների ուժերի ու հնարավորությունների համախումբ գործադրման, միասնական ու միաբան գործելու պարագայում: Հայ ժողովրդի գոյատեւման ու բարգավաճման գլխավոր նախապայմանի՝ մեր ազգային պետականության հաստատման, Մայր Հայրենիքի տնտեսական, գիտական, կրթական, հոգեւոր ու մշակութային զարգացման խնդիրների լուծմանը մասնաբաժին ու ակտիվ մասնակցություն ունենալը յուրաքանչյուր հայի համար պետք է մեծագույն պատիվ եւ պարտք դառնա»:

Այսօր, իր գոյության 25-րդ տարում, Հիմնադրամն ունի աշխարհասփյուռ հանձնախմբեր, ազգանվեր առաքելությունը ստանձնած նվիրյալներ ու կամավորներ, հայրենաշինությունն իրենց սուրբ պարտքը համարող բարերարներ ու նվիրատուներ եւ միասնաբար իրագործած ձեռնարկներ ու ձեռքբերումներ: Աշխարհով մեկ սփռված հայության զորավոր միասնության արդյունքում այս տարիներին ծնունդ են առել ճանապարհ, հիվանդանոց, դպրոց ու մանկապարտեզ, ջրատար, գազատար, արվեստի, գիտության, մշակույթի վերելքը խթանող նախաձեռնություններ: Յուրաքանչյուր իրագործած ծրագրով մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ, ի հեճուկս միմյանց հաջորդող մարտահրավերների, ունենք անկախ պետականություն եւ ամեն գնով պետք է պահպանենք ու ամրապնդենք մեր հաղթանակը:

Մեր նորագույն պատմության ձեռքբերումներն այն ժառանգությունն է, որ պետք է թողնենք մեր սերունդներին, ինչպես որ նրանց պետք է փոխանցենք մեր հավաքական ուժի եւ Հայրենիքին նվիրումով ծառայելու խորհուրդը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նշանակալից ծրագրերը

Ճանապարհաշինություն

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցում,

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում,

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վերակառուցում,

Ընդհանուրը` 605կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում:

Բնակարանաշինություն

Բնակելի թաղամասերի կառուցում աղետի գոտում (Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան), 1993-1996թթ,

Բնակարանների տրամադրում Գյումրիի անապահով ընտանիքներին /2015 թվականից առ այսօր/,

Առանձնատների կառուցում Արցախի բազմազավակ ընտանիքների համար /2016 թվականից առ այսօր/,

Ընդհանուրը՝ ավելի քան 500 տուն և բնակարան Հայաստանում և Արցախում:

Դպրոցաշինություն, մանկապարտեզների կառուցում/վերակառուցում

Շիրակի մարզի Աշոցք գյուղի դպրոցի կառուցում,

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի վերակառուցում,

Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի հիմնում,

Ընդհանուրը՝ 359 դպրոց և մանկապարտեզ Հայաստանում և Արցախում:

Առողջապահական հաստատությունների կառուցում/վերակառուցում

Ստեփանակերտ, Հադրութ և Մարտունի քաղաքների հիվանդանոցների կառուցում,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի կառուցում,

Կապանի մանկական հիվանդանոցի կառուցում,

Ընդհանուրը՝ 75 առողջապահական հաստատություն Հայաստանում և Արցախում:

Գյուղատնտեսության զարգացման ձեռնարկներ

«Արցախի վերածնունդ» ծրագիր՝ ուղղված Մարտակերտի և Հադրութի շրջանների վերականգմանը,

Տավուշի մարզում «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի ստեղծում,

100 ջերմոցների կառուցում Տավուշի մարզում,

Տավուշի մարզի 8 գյուղերում ոռոգման ջրագծերի կառուցում,

Հայաստանում և Արցախում 5 գյուղատնտեսական տեխնիկայի բազաների ստեղծում,

Ընդհանուրը՝ 380 գյուղատնտեսական ձեռնարկ Հայաստանում և Արցախում:

Ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաֆիկացում

580կմ ջրագծի և ջրամատակարարման ցանցի կառուցում/վերակառուցում

149կմ գազատարի կառուցում/վերակառուցում

70կմ էլեկտրական հոսանքի գծի կառուցում/վերակառուցում

Ծրագրերի վերահսկում

Ֆիզիկական եւ ֆինանսական աուդիտ

Յուրաքանչյուր տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Գրանթ Թորնթոն» միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից անցնում է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆիզիկական և ֆինանսական աուդիտ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի և միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունները, որոնք հաստատվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից:

Շինանրարական օբյեկտների տեղազննումները, նախագծային, տեխնիկական և այլ փաստաթղթերի ուսումնասիրությունները հաստատում են, որ կատարված շինարարական աշխատանքները համապատասխանում են փորձաքննություն անցած և հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղերին, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող շինարարական նորմերի ու կանոնների պահանջներին:

Հասարակայնության հետ կապեր

Հասարակայնության հետ կապերի բաժինն ապահովում է կապը Հիմնադրամի եւ հանրության միջեւ: Այս նպատակով պատրաստվում են մամուլի հաղորդագրություններ, հաշվետու հանդեսներ եւ տեսանյութեր, կազմակերպվում են մամուլի ասուլիսներ եւ հարցազրույցներ՝ հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնելով ընթացիկ եւ ավարտված ծրագրերի, առաջնահերթ ուղղությունների եւ առաջիկա ձեռնարկների մասին:

Որպես բարեգործական կազմակերպություն՝ Հիմնադրամն իր ծրագրերն իրականացնում է բացառապես հանրությունից հավաքագրված միջոցներով, այդ իսկ պատճառով պետք է հանրությանը պարբերաբար տեղեկացնի իրականացվող ծրագրերի մասին: Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ բարեգործական գործունեությունը չի կարող տեւական լինել առանց հաշվետվությունների եւ վստահության գործոնի, եւ որակյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը հասարակայնության հետ կապերի բաժնի առաջնահերթությունների շարքում է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյա գործունեությունը

Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան՝

Ճանապարհ՝ 605 կմ,

Ջրագիծ ու ջրատար՝ 580 կմ,

Գազատար՝ 149 կմ,

Էլեկտրագիծ՝ 70 կմ,

Դպրոց ու մանկապարտեզ՝ 359,

Տուն ու բնակարան՝ 500,

Բժշկական հաստատություն՝ 75,

Մշակույթի և սպորտային կենտրոն՝ 58,

Գյուղատնտեսական ձեռնարկներ՝ 380,

Կրթական, մշակութային, գիտական ծրագրեր՝ 169:

Ավելի քան 330 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ շուրջ 1100 ծրագիր Հայաստանում և Արցախում, ավելի քան 700 000 նվիրատու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

2014-2017թթ. Հայաստանում իրականացվել են 9 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամի, Արցախում՝ 10 միլիոն 500 հազար ՀՀ դրամի ծրագրեր:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031