«Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- մարտի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն առաջադրվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով:
Նրա խոսքերով՝ բոլոր այն մարդիկ, որոնք «ոչ» են քվեարկել 2016 թվականի դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա իրենց իղձերի իրականացումը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրում է տեղ գտել, քանի որ ծրագրում առկա է դրույթ 2018 թվականին նախագահական ընտրությունների ինստիտուտը վերականգնելու վերաբերյալ:
Անդրադառնալով իր գործունեությանը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես զբաղվում եմ լույս ընծայմամբ, եւ սրանց մութը մեր տված լույսին խանգարում է: Ես պետք է ամեն ինչ անեմ, որ լույսը շատանա, որպեսզի խավարասերները լքեն Հայաստանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ