Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի դպրոցում կայացավ բասկետբոլի շրջանային առաջնություն

Մարտ 03,2017 18:04

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում կայացավ պատանիների բասկետբոլի շրջանային առաջնություն: Բացի Բերձորի 2 միջնակարգերից, առաջնությանը մասնակցեց նաև 3 թիմ՝ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան և Գետամեջի միջնակարգ դպրոցներից:

Առաջնության կազմակերպիչ, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջնությունը կայանում է Արցախի հանրապետության ԿԳՍ նախարարության հաստատած կանոնակարգով, օլիմպիական մրցակարգով. հաղթող թիմը մարտի վերջին կմասնակցի Ստեփանակերտում կայացող հանրապետական առաջնությանը:

Առաջինը մրցեցին Բերձորի թիվ 1 և Կովսականի դպրոցների պատանիները. 19-11 հաշվով հաղթեց Բերձորի թիվ 1-ը:

Կովսականի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Տարոն Պողոսյանը տեղեկացրեց, որ իր սաները սիրով են մասնակցում մարզումներին և եկել են հաղթելու: Նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ռազմիկ Քարամյանը նշեց, որ բացի մրցելուց, տարբեր բնակավայրերի աշակերտներով ծանոթացել են, ընկերացել;

Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը՝ մարզիչ Թամարա Հովհաննիսյանի գլխավորությամբ, բոլոր խաղերում հաղթեց մրցակիցներին և գրավեց առաջին տեղը:

Առավել հետաքրքիր ու լարված պայքարում(22-12 հաշվով) անցավ հանդիպումը Բերձորի թիվ 1-ի թիմի հետ: Բոլոր հանդիպումներում պարտություն կրեց Գետամեջի թիմը, իսկ Ծաղկաբերդի աշակերտները հաղթեցին միայն 1 խաղում: Կավսականցիները հաղթանակ տարան Ծաղկաբերդի ու Գետամեջի աշակերտների նկատմամբ և դարձան երրորդ մրցանակակիր: Բերձորի թիվ 1-ի սաները (մարզիչ Նելլի Մարության) հայտնվեցին երկրորդ հորիզոնականում:

Այսպիսով՝ մարտի վերջին Ստեփանակերտում կայացող հանրապետական առաջնությանը Քաշաթաղի մարզական պատիվը կպահեն Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցի բասկետբոլի մարզիկները:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031