Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո, «մենթերի» եւ թշնամիների մասին

Մարտ 03,2017 20:15

Մարտի 3-ին վերաբացված «Նոյյան Տապան» գրատանը տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ-թարգմանիչ, հրապարակախոս Լիա Ավետիսյանի «ПРО ЛЮБОВЬ, МЕНТОВ И ВРАГОВ» գրքի շնորհանդեսը։

Գիրքը դետեկտիվ ժանրի է և գրված է ռուսերեն լեզվով։ Վերնագրի համադրությունը և հակասությունը հեղինակը պարզաբանում է այսպես․«Առաջին բառը սերն է,փորձել եմ հասկացնել, որ սերը միայն անկողինը չէ, սերը հենց մենք ենք ու մեր հարաբերությունները։ Վերնագրի երկրորդ մասը ոստիկաններն են։ Մենք պետք է հասկանանք, գիտակցենք ,որ իսկապես ունենք ոստիկանի պաշտպանության կարիքը»։

Գիրքը պատմում է խուզարկու Արմեն Շավարշյանի (Շվարց) մասին, որը հեղինակի խոսքով, ամբողջ կյանքում զբաղվել է երկրի պաշտպանությամբ, մասնակցել է Ղարաբաղյան մարտերին։Եվ մի օր Շվարցը որոշում է հետաքննություն վարել իր հին ծանոթի սպանության գործով։ Գրքում դեպքերը շատ արագ են զարգանում և ամբողջ ընթացքում պահպանվում է դետեկտիվային ինտրիգը։

Շնորհանդեսից անմիջապես հետո ընթերցողները հնարավորություն ունեցան քննարկելու և իրենց կարծիքը հայտնելու գրքի հեղինակ Լիա Ավետիսյանին։

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031