Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ լինելու պատճառով Տավուշում 7200 հեկտար հող չի մշակվում

Մարտ 03,2017 23:00 Share

Տավուշի մարզի տարածքը 2704 քառ.կմ է, որը կազմում է ՀՀ տարածքի 9.1%-ը: Տավուշի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 110 հազար 751.5 հեկտար, կամ մարզի ընդհանուր տարածքի շուրջ 40.9%-ը: Վարելահողերի և բազմամյա տնկարկների ոռոգելի տարածքները 6403 հեկտար են:

Ադրբեջանի սահմանագոտում գտնվելու պատճառով մարզում չմշակվող հողերը կազմում են մոտ 7210 հա: Սահմանամերձ տարածքներում վարուցանք անող, այգի մշակող, անասնապահությամբ զբաղվող տավուշցիները հաճախ դառնում են ադրբեջանական գնդակոծության թիրախ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել