Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի կենտրոնական շտաբը ստեղծել է օպերատիվ արձագանքման կենտրոն

Մարտ 30,2017 12:51

Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Տիգրան Ուրիխանյանի կենտրոնական շտաբը ստեղծել է օպերատիվ արձագանքման կենտրոն և թեժ գիծ` ապրիլի 2-ին քվեարկության ու հաշվարկի ընթացքը հսկելու և հնարավոր խնդիրների կամ խախտումների դեպքում օպերատիվ կերպով դրանք արձանագրելու, լրատվամիջոցներին ու իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով:

Կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, որոնք կնկատեն օրինական ընթացքից ցանկացած շեղում, անմիջապես ահազանգել օպերատիվ կենտրոն՝ 096163030 հեռախոսահամարով, կամ յուրաքանչյուր ընտրատեղամասում մեր ներկայացուցչին:

 

Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031