Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կաթիլ մեղրի պատմություն՝ վերջին օրով

Մարտ 31,2017 20:55

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես դեմ եմ ընտրակաշառքին, ինձ մի՛ վերագրեք կաշառք ստանալու կամ կաշառք ստանալն ու տալը օրինականացնելու ցանկությունները: Այսօր մարզահամերգային համալիրի բակում լրագրողների հետ հարցազրույցում ես ի լուր լրագրողների ասել եմ.

«Ընտրակաշառք տալու իմաստը վերացած է, եթե այսօր որևէ մեկը որևէ մեկին ընտրակաշառք է տալիս, ապա դա չունի ո՛չ հսկողության, ո՛չ իր նպատակին հասնելու որևէ մեխանիզմ։ Մնում է՝ մի բան, ձեզ նվիրատվություն տան, թող տան», որից եզրակացնելը, որ ես ընտրակաշառքը վերանվանում եմ նվիրատվություն և օրինականացնում եմ, զուտ դիտավորություն է: Կրկնում եմ՝ ինչ ասել եմ՝ «Հիմա օրենքը փակել է բոլոր մեխանիզմները։ Իմաստը չկա, հասկանու՞մ եք։ Մենք ոչ թե գնացել ենք՝ մեկի ձեռքը բռնենք, մյուսինը չկարենանք բռնենք, էն մեկը անի և այլն, մենք գնացել ենք արմատական փոփոխության։ Մենք օրենքից վերացրել ենք բոլոր հիմքերը, ողջ տրամաբանությունը ընտրակաշառք բաժանելու»:

Ու ստիպված եմ նորից ասել՝ ինչ ասել եմ. «Մենք ինչքան կարողացել ենք, իրազեկել ենք, հիմա, ևս մեկ անգամ օգտվելով առիթից ձեզ հետ զրույցի, իրազեկում եմ՝ սիրելի հասարակություն, ձեզ որևէ մեկը ընտրակաշառք տալիս չի կարող հսկել, չի կարող ստուգել, թե դուք ինչպես ընտրեցիք։ Ձեզ չի կարող պարտադրել որևէ ընտրություն։ Դուք ազատ եք՝ ընտրելու այնպես, ինչպես ձեր խիղճը, ձեր կամքը թելադրում է»։

Ու նորից կոչ եմ անում՝ գնալ և խղճի մտոք քվեարկել:

Վերստին խնդրում եմ, սիրելի՛ լրագրողներ, ձեր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ լսեք ինչ են ձեզ ասում և ձեր եզրակացությունները կատարեք՝ ասվածի հիման վրա, ոչ թե ձեր  նախընտրությունների կամ ցանկությունների: Շնորհակալ եմ:

 

Հերմինե Նաղդալյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031