Լրահոս
Օրվա լրահոսը

Սթինգն ուրախ է, որ Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգում ընտրվել է իր երաժշտությունը

Ապրիլ 14,2017 16:35

Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Սթինգը ասել է, թե իրեն դուր է գալիս ՄՅՈՒ-ի՝ Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգը եւ ինքը դեմ չէ, որ իր «Englishman in New York» մեղեդին է ընտրվել: «Ես շատ ուրախ եմ դրա համար: Ինձ դուր է գալիս, երբ իմ երգերը փոփոխում են տարբեր նպատակներով: Դա հիանալի է: Որպես երգի հեղինակ, ես հիացմունքով եմ հետեւում, թե ինչպես է մեղեդին մեծ արագությամբ տարածվում մարդկանց լայն շրջաններում, իսկ հետո նրանք սկսում են միասին երգել», – ասել է աշխարհահռչակ երգիչը BBC-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ manutd.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930