Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազատամարտին նվիրված Փառքի սրահ` ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքում

Ապրիլ 30,2017 19:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի Փառքի սրահի հանդիսավոր բացման արարողությանը, որը նվիրված է Արցախյան ազատամարտին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Առանձնակի կարևորելով Փառքի սրահի ստեղծումը՝ միջոցառման մասնակիցները նկատել են, որ այն կարևոր դերակատարում կունենա հայրենանվեր սերունդ կրթելու և դաստիարակելու գործում: Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող Փառքի սրահում տեղ են գտել Արցախյան գոյամարտի տարիներին արված լուսանկարներ, որոշ զինատեսակներ ու պատմառազմական այլ նմուշներ, որոնցում ամփոփված են Արցախյան ազատամարտի ընթացքը, մասնակիցների հիշողությունները, պատմություններն ու սահմանին կռվող հերոսների ապրումները: Փառքի սրահում շրջելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930