Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումների մրցավազք. քաղաքական ուժերը խորհրդարան անցնելուց առաջ թվերով չեն խոսել (Տեսանյութ)

Մայիս 05,2017 17:51

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» այսօր զեկույցի տեսքով ներկայացրեց մշտադիտարկման արդյունքներն այն մասին, թե ինչ տեղ են զբաղեցրել ՀՀ տնտեսական եւ սոցիալական խնդիրները՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսներում:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «ՕՐՕ» դաշինքի, առավել հաճախ ու հանգամանալից են անդրադարձել սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Իսկ «Հայկական վերածնունդը», Կոմունիստական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը առյուծի բաժինը հենց այդ խնդիրների արծարծմանն են հատկացրել (ցուցանիշները մանրամասն՝ լուսանկարներում):

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ քաղաքական ուժերը հիմնականում խոստումներ են հնչեցրել. «Անգամ ներդրումների մասին խոսելիս «օդում թվեր են կրակել»՝ այսքան կամ այնքան միլիարդ ներդրում կանեն, եթե հաղթեն, բայց պետք էր հիմնավորել այդ ամենը»:

Փորձագետը նաեւ նշեց, որ խոստումները թվերով չեն առանձնացել. կուսակցությունները շատ դեպքերում չեն հիմնավորել, թե ինչպես են իրականացնելու այս կամ այն ծրագիրը:

Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031