Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեգործությունը խոսքեր չի սիրում». Հայր Անդրանիկ Այվազյան

Սեպտեմբեր 15,2017 17:08

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կաթոլիկ եկեղեցու Սիրիայի Ջեզիրեի շրջանի առաջնորդ հայր Անդրանիկ Ծ.Վ. Այվազյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգանվեր գործունեությունը, հայապահպանությանն ուղղված բարեսիրական ծրագրերը, ակտիվ մասնակցությունը Սիրիայի հայկական համայնքի վերականգնման աշխատանքներին:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցությանը,  համայնքի իրավիճակին, խնդիրներին ու հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հայր Անդրանիկը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրեց իրականացրած աշխատանքները, բարեսիրական ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության նախաձեռնած «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930