Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառվեց ու ճանապարհ ընկավ

Հոկտեմբեր 24,2017 23:50

Օլիմպիայում՝ Հերայի հեթանոսական տաճարում, այսօր հանդիսավոր պայմաններում վառվեց 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը:

Արարողության «Գերագույն քրմուհի» հույն դերասան Կատերինա Լեխուն աղոթք մատուցեց Աստվածներին եւ վառեց ջահը: ТАСС-ի փոխանցմամբ, նախատեսված էր, որ կրակը վառվելու էր պարաբոլիկ հայելիներով, որոնք արեւի ճառագայթները հավաքում են մեկ կիզակետում, սակայն եղանակային պայմանների թելադրանքով  օգտագործվել է պահեստային տարբերակ:

Առաջին ջահակիրն ըստ ձեւավորված ավանդույթի, պետք է հույն մարզիկ լինի: Այդ պատիվը վստահվել էր Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից, դահուկորդ Ապոստոլոս Անգելիսին, որից կրակն ընդունել է հարավկորեացի նախկին ֆուտբոլիստ Պակ Չի Սոնը:

Մինչեւ հոկտեմբերի 31-ը օլիմպիական կրակը Հունաստանի տարածքով կանցնի  5 հազար կիլոմետր եւ նոյեմբերի 1-ին հանդիսավորապես կփոխանցվի 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեին:

Օլիմպիական կրակը Հարավային Կորեա կմտնի օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ, կճանապարհորդի Հարավային Կորեայի ինը նահանգներում ու 17 քաղաքներում եւ մայրաքաղաք Փհենչհան մուտք կգործի փետրվարի 9-ին:

Օլիմպիական կրակն, ընդհանուր առմամբ, հաղթահարելու է խորհրդանշական 2018 կիլոմետր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031