Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Շատ մարդ է եղել դեպքի վայրում, բայց, երբ ծանոթանում ես տրված ցուցմունքների բովանդակությանը»… «Հայկական ժամանակ»

Փետրվար 02,2018 12:36 Share

Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի 10-րդ տարելիցը։ Սակայն Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռ որեւէ շոշափելի բացահայտում չի եղել։

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ «սայլը տեղից շարժվելու է», բացահայտումներ են լինելու։ «Հայկական ժամանակ»-ը նախկին դատախազից հետաքրքրվել է, թե ինչու՞ 10 տարի անց «սայլը տեղից չի շարժվել»։

– Զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ խոստացել էիք, որ սայլը տեղից շարժվելու է՝ այսինքն, ինչ-որ բան բացահայտվելու է: Եղա՞ն բացահայտումներ։

– Քրեական գործով հիմնականում երեք որոշումներ են կայացվում՝ որոշում առաջին, երբ կազմվում է մեղադրական եզրակացություն եւ գործը ուղարկվում է դատարան, երկրորդ՝ գործը կարճվում է, երրորդ՝ գործի վարույթը կասեցվում է։ Գործը դատարան ուղարկված չէ, գործը կասեցված չէ, եւ, բնականաբար, գործը կարճված չէ։ Եթե այս երեք որոշումներից որեւէ մեկը չկա, հետեւաբար, գործի քննությունը շարունակվում է, իսկ եթե գործի քննությունը շարունակվում է, դա նշանակում է, որ գործով դեռ բացահայտման ենթակա հանգամանքներ կան եւ այդ հանգամանքները բացահայտելուն ուղղված՝ ձեռնարկվում են քննչական, դատավարական բոլոր գործողությունները։

– Պարոն Կոստանյան, այնուամենայնիվ, ի՞նչն է խնդիրը կամ պատճառը, որ 10 տարի անց գործը չի բացահայտվում։

– Բարդը գործի, մասնակիցների ծավալն է, ժամանակը։ Ապացուցողական բազայի ձեւավորման մեջ հիմնական բարդությունն է ընդհանրապես գործի մեջ։ Շատ մարդ է եղել դեպքի վայրում, բայց, երբ ծանոթանում ես տրված ցուցմունքների բովանդակությանը՝ մահերի հանգամանքների պարզմանն ուղղված, շատ դժվար է։ Այս պահին չգիտեմ, ապացուցողական բազա կա, բայց հիմնականում բարդությունը դրանում է։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728