Լրահոս
Օրվա լրահոսը

17 տարում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությունը 10 միջին գյուղի չափով նվազել է

Ապրիլ 05,2018 20:10

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Տավուշի մարզի մշտական բնակչությունը 2001 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 134 հազար 376 մարդ:

Տավուշի մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 123 հազար 400 մարդ: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը եղել է 124 հազար 500 մարդ: Մեկ տարվա մեջ մարզի բնակչությունը նվազել է 1100-ով, 17 տարվա ընթացքում`10 976-ով:

2017 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է 1376 ծնունդ, 1343 մահ: 2016թ. Տավուշում գրանցվել է 1418 ծնունդ, 1394 մահ: 2016 թվականին Տավուշում գրանցվել է 648 ամուսնություն, 70 ամուսնալուծություն, իսկ 2017 թվականին՝ 534 ամուսնություն, 103 ամուսնալուծություն:

2016 թվականի համեմատ մարզում նվազել է ամուսնությունների, ավելացել` ամուսնալուծությունների քանակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30