Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ վարչապետին. «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար ընդունեք մեր պայմանները»

Ապրիլ 21,2018 13:04

12:23 Վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարները Նոր Նորքով շարժվում են դեպի Պաշտպանության նախարարություն: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դժգոհեց, որ ցուցարարները ոստիկաններից առաջ են ընկնում, խոչընդոտում են երթեւեկությունը, Փաշինյանն էլ փորձում է բարձրախոսով կարգավորել իրավիճակը: «Ամբողջ հանրապետությունն ուզում եք հոծ գծով…»,-դժգոհեց Օսիպյանը: Փաշինյանն արձագանքեց. «Ճիշտ եք, պարոն Օսիպյան, ամբողջ հանրապետությունն ենք ուզում…»: Օսիպյանը տեսնելով, որ իր ցուցումներն անտեսում են, հեռացավ դեպի ցուցարարների առաջին շարքը, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Հանդարտվեք, պարոն Օսիպյան, կրքերը մի բորբոքեք»:

12:18-Փաշինյանին մոտեցավ մի վարորդ ու դժգոհեց, որ չեն կարողանում տեղաշարժվել: Պատգամավորն էլ նրան ասաց. «Ներողություն, հայրիկ ջան, բայց Սերժը պետք է հեռանա, այլ տարբերակ չկա: Կներեք անհանգստության համար, շուտով ամեն ինչ կկարգավորենք»:

12:41-«Հոծ գիծը մի խախտեք, առաջին շարքից առաջ մի անցեք»,-փորձում է երթի ընթացքը կարգավորել Նիկոլ Փաշինյանը: «Մի անցեք առաջ, խնդրում եմ ձեզ»,-կրկնում է նա:

12:46-Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց վարչապետ Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված այսօրվա կոչը: «Պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա անցնցում: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր պայմանները: Սա բխում է իրավիճակը սթափ գնահատելուց»: Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը եւս համաձայն է, որ Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկեն. «Եթե նա մտահոգություններ ունի իր ընտանիքի, երեխաների անվտանգության հետ կապված, կամ կարծում է, թե որեւէ մեկը պետք է վատ վերաբերմունքի արժանանա, քանի որ նրա թոռն է, ես եւ ժողովուրդը երաշխավորում ենք, որ նման բան տեղի ունենալ չի կարող: Ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է»:

12 50-«Ես փակ չեմ շփման համար, բայց քննարկման թեմա կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Եթե նա ընդունում է այս առաջարկը, պարտավոր է հրաժարական տալ, ինչից հետո հեռացման պայմանները կքննարկենք»,-հավելեց Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30