Այսօր Ռուսաստան-Խորվաթիա եւ Անգլիա-Շվեդիա հանդիպումներով ավարտվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը: Այստեղ հայտնված ութ թիմերից միայն երկուսն էին ներկայացնում Հարավային Ամերիկան, սակայն Ուրուգվայը 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային, իսկ Բրազիլիան, ամբողջ խաղի ընթացքում ունենալով խաղային բացահայտ առավելություն, այնուամենայնիվ զիջեց Բելգիային (1:2):
Այսպիսով, աշխարհի 2018 թվականի առաջնությունը զրկվեց լատինաամերիկյան ֆուտբոլից: Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են Ֆրանսիան եւ Բելգիան, իսկ երկրորդ զույգը հայտնի կդառնա այսօր կայանալիք Անգլիա-Շվեդիա, Ռուսաստան-Խորվաթիա դիմակայություններից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































