ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով նախատեսվում է Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին նշանակել Լոռու մարզպետի պաշտոնում: Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանից հետո, այս պահին մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջի


















































