Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանան հրաժարվեց մեկնաբանել՝ զեղչվե՞լ է Վեհափառի անունը Փաշինյանի ներկայությամբ

Հուլիս 07,2026 13:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Վահան քահանա Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, երբ  Նիկոլ Փաշինյանն անցած կիրակի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի:

Տեր Վահանն ասաց, որ հրաժարվում է որևէ թեմայով մեկնաբանություն անել:

Նշենք, որ 25 տարի առաջ նա Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ էր ձեռնադրվել սարկավագ:

Տեր Վահանը տարիներ շարունակ ծառայություն է իրականացրել տարբեր թեմերում, 2009 թ. նա Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, իսկ 2021-ին՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել