Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում առաջին անգամ անցկացվեցին քիկ-բոքսինգի միջմայրցամաքային գոտիների մենամարտեր

Նոյեմբեր 11,2018 00:08

Հայաստանի քիկ-բոքսինգի ազգային  ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի անմիջական ջանքերով այսօր «Դինամո» մարզադահլիճում առաջին անգամ անցկացվեցին պրոֆեսիոնալների միջազգային լիգայի՝ Intercontinental գոտիների, մենամարտեր:

Մրցաշարը նվիրված էր Երեւանի  ծննդյան 2800 ամյակին:

«Այս մենամարտերը նպատակ ունեն ավելի զարգացնել ու տարածել քիկ-բոքսինգը Հայաստանում, սիրողականից աստիճանաբար անցնել պրոֆեսիոնալ մակարդակի, իսկ լավագույններին՝ավելի բարձր լիգաների մասնակցել: Մենք Հայաստանում եւ Արցախում ունենք բազմաթիվ մասնաճյուղեր, ակումբներ եւ խմբեր, որոնցում ընդհանուր առմամբ գրանցված է ավելի քան 2800 մարզիկ:

Այսօր բացի պրոֆեսիոնալ հինգ մենամարտերից, որոնց մասնակցում են մեր այն լավագույնները, որոնք հաղթել ու մեդալ են նվաճել աշխարհի վերջին գավաթի խաղարկությունում, Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցաշարերում, անցկացվելու են նաեւ պատանիների եւ երիտասարդների սիրողական մենամարտեր», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Հայրապետյանը:

Պրոֆեսիոնալների մենամարտերում հաղթեցին: 19 տարեկաններ, +57 կգ՝ Արսեն Սարգսյան (Արսենալ), -71 կգ՝ Արամայիս Բեգլարյան (Արիամարտ), +71 կգ՝ Լյովա Ավագյան (Բռունցք): 16 տարեկաններ. -50 կգ՝ Արտյուշա Բաղդասարյան (Մեծամոր), -54 կգ՝ Աշոտ Ղազարյան (Հրազդան):

Քիկ-բոքսինգը 2020 թվականի օլիմպիական խաղերում լինելու է ցուցադրական, իսկ 2024 թվականին հավակնում է ընդգրկվել օլիմպիական մարզաձեւերի ծրագիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930