Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտություններ միայն խոշոր հաշիվներով

Նոյեմբեր 20,2018 23:10

Երեւանում ավարտվել է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների միջազգային մրցաշարը, որն մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականները:

Այս մրցաշարում հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ֆուտբոլիստները, մեղմ ասած, վատ հանդես եկան: Նրանք  անցկացրին երեք ընկերական հանդիպում եւ բոլորում էլ խոշոր հաշվով պարտություն կրեցին. Հոլանդիայից՝ 0:4, Պորտուգալիայից՝ 1: 5, Գերմանիայից՝ 0:7: Մեր տղաները մրցակիցների դարպասը գրավել են ընդամենը մեկ անգամ, դրա փոխարեն սեփականն ընդունել 16 գնդակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930