Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կին է կալանավորվել․ մարիխուանան դարձել է այս քաղաքի ամենապահանջված թմրանյութը

Փետրվար 18,2019 21:45

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր տեղեկացրեց, որ 2018 թվականին  թմրամոլության բարձր ցուցանիշ է գրանցվել մարզում։

«Մտահոգիչ է սա, թեև օպերատիվ մարմինների կողմից դրական աշխատանք եմ տեսնում․ նշված անձանց հայտնաբերում ու ներկայացնում են վարույթն իրականացնող մարմնին»։

Ըստ դատախազի,Գյումրիում ամենապահանջվածը մարիխուանան է։ Նա մեջբերեց թմրամիջոցների իրացման մի դեպք, հանցագործությունը կատարել է գյումրեցի մի կին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։

«Գործի նյութերով հիմնավորվել է, որ նշված անձին արտերկրից ուղարկել են թմրամիջոցներ՝ դեղահաբերի տեսքով, որոնք իրացրել է Գյումրի քաղաքում։ Նշված անձին մեղադրանք առաջադրեցինք առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, և այդ քրեական գործը մոտակա օրերին՝ 3-4 օրից կուղարկվի դատարան»,- ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728