Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արմեն Հայրապետյանը

Փետրվար 20,2019 14:14 Share

Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին:

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն  ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը:

Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

20.02.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Парадигма says:

    Արմեն Հայրապետյանը և իր հայրը միշտ հպսրտացել են Աղվան Հովսեփյանի հետ սերտ կապերով։Ամբողջ Գյումրին գիտի նաև թե ով 1996 թվին բռնել տվեց Արմենի հայրիկին։

Պատասխանել