Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ դաշնակահարները «Վիկտորիա հոլում» Կոմիտաս կկատարեն

Մարտ 12,2019 12:33

Շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, որ ղեկավարում է «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունն ու բարձրակարգ երաժշտություն քարոզում, Aravot.am-ին տեղեկացրել էր, որ այս տարվա իրենց բոլոր համերգները նվիրված են լինելու Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդուհի Խաչատրյանը նշեց, որ օրինակ, մարտի 29-ին Ժնեւի «Վիկտորիա Հոլում» կկայանա մեծանուն դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը: Համերգի վերջում նա Կոմիտաս կկատարի: Մեր զրուցակցից նաեւ տեղեկացանք, որ մայիսի 17-ին էլ տեղի կունենա մեկ այլ հայտնի դաշնակահարի՝ Խատիա Բունիաթիշվիլիի մենահամերգը, որտեղ էլ կհնչեն Կոմիտասի պարեղանակները:

Ի դեպ, Շվեյցարիայում լույս տեսնող ռուսալեզու պարբերականներից մեկն արդեն անդրադարձել է Միխայիլ Պլետնյովի` հայկական շնչով մենահամերգին, Կոմիտասի ստեղծագործություններին եւ դասական երաժշտության վառ ներկայացուցիչների մենահամերգների կազմակերպմամբ զբաղվող «Ավետիս» մշակութային միությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031