Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է առաջադրվել «Ժառանգության» վարչության նախագահ

Մարտ 31,2019 17:03

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարն էր:

Ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը: Վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը ՀՀ-ից բացակայում է, հայտնել էր, որ չի ցանկանում առաջադրվել այդ պաշտոնին:

Վարչության նոր կազմի 15 անդամներն են Վանիկ Ալեքսանյանը, Հասմիկ Ավետիսյանը,  Հայկ Գասպարյանը, Տաթեւիկ Ղամաղելյանը, Անդրանիկ Գրգորյանը, Նարինե Դիլբարյանը, Նուբար Հակոբյանը, Մերի Մաթեւոսյան, Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Արեգ Մկրտչյանը, Մարիաննա Ոսկանյանը, Աշոտ Սաժումյանը, Արմենակ Ստեփանյանը եւ Ստեփան Վարդանյանը:

Համագումարը Կամերային թատրոնում էր. ապա կուսակցության անդամները գրասենյակում վարչության նիստ պետք է գումարեն՝ ընտրելու վարչության նախագահին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031