Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարվա ցեղասպանությունը». լույս է տեսել հրեա պատմաբանների գիրքը Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլ 24,2019 16:59

Իսրայելցի պատմաբաններ Բենի Մորիսը և Դրոր Զեէվը գիրք են հրատարակել՝ «30 տարվա ցեղասպանությունը» վերնագրով, որում հիմնականում տեղ են գտել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի զանգվածային սպանությունները, գրում է The New York Times-ը:

Գիրքը բաժանված է երեք մասի. առաջին, մոտ 200 հազար քրիստոնյա հայերի ջարդը 1894-1896թթ, հետո ավելի մեծ ծավալի տեղահանությունները և մորթը, որը սկսվեց 1915թ. և ընդունված է որպես ցեղասպանություն, երրորդ, մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) արտաքսումը 1919-22թթ., որը թուրքերն անվանում են իրենց Անկախության պատերազմի տարիները: Գրքում դիտարկված է նաև մոտ 250 հազար ասորիների ճակատագիրը:

Պատմաբանները եկել են եզրակացության, որ 1915-16թթ. իրադարձությունները լավ փաստագրված են, և միանգամայն հիմնավորված է 1.5 մլն զոհերի ոճրագործությունն անվանել ցեղասպանություն: Մինչդեռ 30-ամյա ժամանակահատվածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առավել մեծ ուսումնասիրությունների կարիք ունեն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930