Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ. Ermenihaber.am

Ապրիլ 24,2019 18:44

Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում  պատրաստված վավերագրական ֆիլմաշար:

Այս մասին հայտնել է «Թուրքական պատմագիտական ընկերության» (TTK) նախագահ Ռեֆիկ Թուրանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան`ապրիլի 24-ին:

Թուրանի փոխանցմամբ` վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ընդունելու որոշման, Իտալիայի  և Հոլանդիայի խորհրդարանների ընդունած որոշումները նոր շարժում են:

Թուրանը նշել է, որ Թուրքիան Հայկական հարցի ուղղությամբ կարևոր  աշխատանքներ է տարել, պայքար մղել և  հավելել, որ այդ համատեքստում թուրքական պատմագիտական ընկերությունը ֆիլմ է պատրաստում` հայկական հարցի վրա «լույս սփռելու» նպատակով: Ֆիլմը բաղկացած է 7 մասից: Թարգմանվելու է 4 լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն:

Ֆիլմը ցուցադրվելու է թուրքական պետական հեռուստատեսության եթերում և պատմագիտական ընկերության ինտերնետային կայքում:

Աղբյուր`    Ntv/Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930