Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Այդ թուքը դարեր շարունակ կմնա իրենց երեսին, եթե այսպես շարունակեն»

Ապրիլ 24,2019 20:50

«Այդ խնդիրը կարող  է լուծվել միայն միջազգային հանրության ճնշման ներքո, որովհետեւ արդեն իսկ թուրքերն ապացուցեցին, որ իրենք իրոք թուրք են եւ իրենք որեւէ մեկ անգամ չեն ժխտելու, չեն մերժելու իրենց այն  քաղաքականությունը, որն այս տարիների ընթացքում վարել են»,-այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ այլ ներկայացուցիչների հետ:

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման եւ հարաբերությունների կարգավորման քայլերը տապալվելու համար էր Բաղդասարյանը այն ժամանակ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի մեղքի բաժինը չի տեսնում. «Մենք մեր քայլը կատարել ենք այն ժամանակ՝ երբ մենք ցանկանում էինք բանակցություններ եւ երբ սկսվեց նախապայմանների խնդիրը բարձրացվել, մենք որեւէ նախապայմաններով, որեւէ մեկի հետ նախապայմանների բանակցություններ չենք վարել այս տարիներին եւ չենք էլ փորձել: Պարզապես եւս մեկ անգամ հանրահայտ թուրքական  դիվանագիտությունը գործեց եւ խաբեության միջոցով ցանկանում էին համայն աշխարհին ցույց տալ, որ իրենք պատրաստ են բանակցություններին, բայց որեւէ պատրաստակամություն նրանք չեն ցուցաբերել»:

Ներկայիս իշխանությունների՝ բացել սահմանն առանց նախապայմանների կոչի մասին էլ Բաղդասարյանն ասաց՝ «Մեզ համար  գերագույն խնդիրը ցեղասպանության միջազգային ճանաչումն է եւ այս հարցում ներկա եւ  նախկին իշխանություններ չկան, այս հարցում կա միասնական հայ ժողովուրդ եւ ժխտողականությունը մերժող ամբողջ հանրություն»:

Բաղդասարյանի խոսքերով՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ խոսք չի եղել նախապայմանների մասին.«Մենք գիտեինք, որ այդպիսի արդյունք կլինի, բայց ընդառաջ գնացինք, եւ ասացինք, որ վերջիվերջո, բանակցությունների արդյունքում Թուրքիան պետք է  կարողանա գիտակցել, որ այս թուքը պետք է մաքրի իրենց երեսից: Բայց այդ թուքը դարեր շարունակ կմնա իրենց երեսին, եթե այսպես շարունակեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930