Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ջասթին Թրյուդո. «Մենք երբեք չպետք է անտարբեր արձագանքենք ատելությանը կամ բռնությանը». Ա1+

Ապրիլ 24,2019 23:13

Ջասթին Թրյուդոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ

Ա1+.  Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք միանում ենք Կանադայի եւ ողջ աշխարհի  հայ համայնքներին, որպեսզի հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ իրադարձությունը մարդկության պատմության սեւ էջն է, որը երբեք չպետք է մոռանալ։

Թեեւ այն ժամանակվանից ավելի քան մեկ դար է անցել, նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն զոհվեցին եւ տուժեցին Ցեղասպանության ժամանակ, մեզ հիշեցնում է այն մասին, որ մենք երբեք չպետք է անտարբեր արձագանքենք ատելությանը կամ բռնությանը»,- նշվում է վարչապետի հայտարարությունում։

«Կանադայի կառավարությունը պատշաճն է մատուցում այդ ողբերգության զոհերին եւ հաստատում իր հավատարմությունը այնպիսի աշխարհի ձգտմանը, որտեղ ոչ ոք, անկախ հավատից կամ էթնիկ պատկանելությունից, չի վախենում խտրականությունից կամ հետապնդումներից»,- ամփոփել է Թրյուդոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930