Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Մարոկկոն, որպես հազարամյակների պատմություն ունեցող երկրներ, համագործակցության չիրացված մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահ

Հունիս 06,2019 16:33 Share

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև):

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Ֆաուզ Էլ Աշաբին երկար տարիների իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործին:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ու Մարոկկոն, որպես հազարամյակների պատմություն ունեցող երկրներ, համագործակցության չիրացված մեծ ներուժ ունեն, որը կարիք ունի բացահայտման:

Խոսելով երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես հեռանկարային է համարել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվության կառավարման, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրների հարաբերությունների զարգացման ու փոխադարձ ճանաչելիության տեսանկյունից զրուցակիցները կարևոր են համարել նաև զբոսաշրջության զարգացումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930