Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում

Հունիս 17,2019 12:35

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝ այն է.«Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»:

Խոր Վիրապը մարդաշատ էր: Հանդիսավոր արարողությամբ հիացող մարդիկ, որոնց մեջ նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն էին և օտարերկրյա հյուրեր, երեխաներ, տպավորված էին:

Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելությունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա:

 

Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի 

լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930