Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորի արձագանքը, երբ «ՎԵՏՕ»-ի անդամը «պետականաքանդ» որակեց «Սորոսի գրասենյակը»

Հունիս 26,2019 15:27

«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Մենք առաջարկում ենք ընդունել օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք, օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք եւ արգելափակել «Սորոսի գրասենյակի» (նկատի ունի «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան»-ը.-Լ. Ս.) պետականաքանդ գործունեությունը ՀՀ-ում: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք «Իմ քայլին», բայց կուզենայի ձեր կարծիքը լսել որպես քաղաքացի»:

Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի հարցով պետք է ԱԱԾ-ին դիմել եւ ԱԱԾ-ի հետ օրինագիծ մշակել, կամ դիմել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովին. «Ինչ վերաբերում է հ/կ-ներին, ապա ՀՀ սահմանադրության շրջանակում գործող կազմակերպություններն ու հիմնադրամներն իրավունք ունեն գոյություն ունենալու, եւ որեւէ մեկն իրավունք չունի խաթարելու նրանց աշխատանքը»:

Քննարկման կազմակերպիչներից Մոնիկա Սարգսյանը կրկին ակնարկեց, որ Անի Հովհաննիսյանի բարձրաձայնած հարցը քննարկման թեմայի հետ կապ չուներ: «Ձեր ասածը կապ ունե՞ր խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների հետ»,-հարցադրում արեց նա: «Կապ ունի, որովհետեւ երբ խոշտանգվածների իրավունքների մասին փորձում են խոսել այն կազմակերպությունները, որոնք շատ դեպքերում երկակի չափանիշներ են կիրառում…Ուզո՞ւմ եք փաստերով նշեմ, որ եղել են մարդիկ, որոնք դիմել են այդ կազմակերպություններին, որոնք այստեղ հիմա մտահոգություններ են բարձրաձայնում, իսկ իրականում այդ կազմակերպությունները շատ դեպքերում այլ գործունեությամբ են զբաղված: Սա մտահոգիչ է»,-հակադարձեց Անի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանը, ըստ Մոնիկա Սարգսյանի, կրկին բարձրաձայնել էր թեմային չառնչվող հարց, Սարգսյանն էլ կոչ էր արել քննարկումը քաղաքական հարթակ չդարձնել:

Հիշեցնենք նաեւ, որ այս քննարկումը կազմակերպվել է մի ծրագրի շրջանակում, որի ֆինանսավորողներն են «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան» եւ Եվրամիությունը:

Ինչպես արձանագրեց պատգամավոր Թագուհի Ղազախստանը` "Սորոսի հիմնադրամը պետականաքանդ գործունեություն է ծավալում" մեղադրանքին

Gepostet von Aravot am Mittwoch, 26. Juni 2019

«Պետականաքանդ գործունեություն» ծավալելու մասին «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան»-ի մեկնաբանությունը՝ քիչ ուշ

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930