Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞րն է ավելի վնասակար առողջության համար. նստակյաց վիճակը հեռուստացույց դիտելիս, թե՞ աշխատավայրում

Հունիս 27,2019 22:18

Երկար ժամանակ անշարժ հեռուստացույց դիտելը կարող է մեծացնել վաղաժամ մահվան ռիսկերը և առաջացնել բազմաթիվ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի հիվանդությունները: Մինչդեռ, ըստ «American Heart Association» կազմակերպության ամսագրում տպագրված հոդվածի, հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատավայրում նստած ժամանակ անցկացնելը նույն ազդեցությունը չունի: Կոլումբիայի համալսարանի վարքագծային բժշկության պրոֆեսոր Քեյթ Դիասը ասել է. «Մենք իսկապես ապշած էինք: Մեզանից շատերը այս ոլորտում կարծում էին, որ նստակյաց վիճակը նույն բնույթն ունի՝ անկախ այն բանից, թե ինչ ես անում: Եվ այն նույնքան վնասակար է աշխատավայրում, որքան տանը հեռուստացույց դիտելիս: Սակայն, պարզվեց, որ այն, ինչ դուք անում եք աշխատավայրից դուրս, իսկապես շատ ավելի մեծ վնաս է հասցնում ձեր առողջությանը»:

Քեյթ Դիասը և  նրա գործընկերները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում մարզվում են, նվազեցնում են հեռուստացույց դիտելու հետևանքով առողջական խնդիրների առաջացման ռիսկերը:

Մարդկանց մեծ մասը անդադար հեռուստացույց է դիտում ամեն օր

Ստացված արդյունքները հիմնված են «Jackson Heart Study» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրության վրա, որին մասնակցել են գրեթե 3600 քաղաքացի ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգից և Ջեկսոն քաղաքից:

Մասնակիցները հայտնել են, թե որքան ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև նստած, թե որքան հաճախ են նստակյաց աշխատանք կատարում և թե շաբաթական որքան ժամանակ են տրամադրում մարզվելուն:

Հարցվածների 31%-ը հայտնել է, որ օրական 4 ժամից ավելի հեռուստացույց է դիտում, իսկ մասնակիցների մոտավորապես կեսը՝ 43%-ը, ասել է, թե գրեթե միշտ նստած վիճակում է անցկացնում աշխատանքային օրը:

Մասնակիցներին մոտավորապես 8 տարի հետևելուց հետո, պարզել են, որ նրանք, ովքեր հեռուստացույց են դիտել շատ ավելի հաճախ, այդ մասնակիցների մոտ սրտի կաթվածի և վաղաժամ մահվան հավանականությունը 50%-ով ավելի է, քան այն մասնակիցների մոտ, ովքեր հեռուստացույց դիտելու ժամաքանակը հասցրել են նվազագույնի:

Սակայն, հետաքրքրական է, որ դեռեւս ոչ մի հետազոտական կենտրոն չի ապացուցել, որ աշխատավայրում նստած անցկացնելը ևս վնասակար է առողջության համար:

Ինչու՞ է հեռուստացույցի առջև երկար ժամանակ նստած անցակացնելը շատ ավելի վնասակար առողջության համար

Հետազոտողները կարծում են, որ դա կարող է երկու հիմնական պատճառ ունենալ: Առաջին պատճառն այն է, որ աշխատավայրում մարդիկ ժամերով անշարժ չեն նստում, ի տարբերություն, այն մարդկանց, ովքեր տանը հեռուստացույց են դիտում: Աշխատողները հաճախ գնում են այլ սենյակ, ասենք՝ որևէ փաստաթուղթ պատճենելու համար, կամ մասնակցում են տարբեր ժողովների: Իսկ երկրորդ պատճառը կապված է հեռուստացույցի առջև նստելու ժամաքանակի հետ, որը էական նշանակություն ունի: Քեյթ Դիասը ասել է. «Ամերիկայում մարդիկ հասնելով տուն, ճաշում են և ժամերով հեռուստացույց նայում: Իսկ այսպիսի օրակարգը, որը բացառում է մկանների աշխատանքը, իսկապես թույնի աղբյուր է օրգանիզմի համար»: Այս փաստը բացատրվում է նրանով, որ մկանների աշխատանքի միջոցով շաքարի և խոլեստերինի քանակությունը կարգավորվում է արյան մեջ: Այսպիսով, երբ մարդը վարում է պասիվ կյանք և չի մարզվում, հետևաբար մկանները քիչ են շարժվում, որը և հանգեցնում է զարկերակային գերճնշման և երբեմն նույնիսկ շաքարային դիաբետի և սրտի հիվանդությունների առաջացման:

 Ինչպե՞ս նվազեցնել նստակյաց կյանք վարելու հետևանքով առաջացող առողջական խնդիրների հավանականությունը

  • Հաճախ մարզվեք: Աշխատեք շաբաթվա մեջ առնվազն 150 րոպե կատարել ֆիզիկական վարժություններ:
  • Հեռուստացույց դիտելու ընթացքում կատարեք ընդմիջումներ: Առնվազն 30 րոպե զբաղվեք այլ գործերով: Կարող եք գնալ զբոսնելու ընկերների հետ:
  • Աշխատավայրում ամեն 30 րոպե հետո գոնե մեկ րոպե տրամադրեք քայլելուն:
  • Եթե հնարավորություն չունեք աշխատավայրում մարզանք կատարելու, ապա փորձեք լինել ակտիվ աշխատանքից հետո, ինչը կօգնի կարգավորել արյան շրջանառությունը և կնպաստի իմունային համակարգի բարձրացմանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930