Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում քիչ առաջ կին պաշտոնյա է ձերբակալվել

Հուլիս 23,2019 12:40

Կաշառք ստանալու կասկածանքով քրեական գործ էր հարուցվել Գյումրու սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկի նկատմամբ։

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալով, երեկ՝ պահանջած կաշառքը վերցնելու պահին, ոստիկանության ծառայողները բռնել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին։

Պաշտոնական հաղորդագրությամբ․ «Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ կաշառք։ Նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը՝ ընդհանուր 56.000 դրամ»։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ տեսուչը կին է, հին աշխատակիցներից մեկը, նրան քիչ առաջ ձերբակալել են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031