Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղին էլ փող եմ տվել, մեր տղերքն են եղել». Սամվել Ալեքսանյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Օգոստոս 29,2019 17:27

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես «Մալաթիա մոլի» հրդեհի օրը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գրպանից գումար հանելով տալիս է մի անձի, վերջինս էլ գումարը փորձում է տալ ոստիկաններից մեկին։

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում։Ոստիկանին գումար առաջարկելը կամ տալը նույն կաշառքնա։Ոստիկանը ոչ մեկի համար ջրի կամ հացի գնացող չի էլի։ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով:

Gepostet von Տիգրան Մազմանյան am Mittwoch, 28. August 2019

Aravot.am-ը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ինչի համար էր գումար փոխանցում եւ արդյոք կաշառք էր, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «100 հոգի եկել է, մեկն ասել է՝ ջուր գնամ, բերեմ, մեկը՝ հաց գնամ, բերեմ, սաղին էլ փող եմ տվել, մեր տղերքն են եղել: Մեկին ասել եմ՝ գնա մեր մաշինեն բենզին լցրու, իմ մաշինեքը ջուր էին կրում, բերում, իմ մաշինեքի մեջ եմ բենզին լցրել»:

Անդրադառնալով տեսանյութում արձանագրված ոստիկանի գրպանը գումար դնելու փաստին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց՝ տեսանյութը չի տեսել, չգիտի՝ ով է փորձել գումարը դնել ոստիկանի գրպանն ու ինչի համար: Նա պնդեց, որ ինքը ոստիկանին գումար չի փոխանցել. «Էդ րոպեին, էդ կրակի պահին ինչ հիշեմ՝ ով էր ձեր նշած երիտասարդը, ինչ գումար է փորձել փոխանցել ոստիկանին, ես գումարի տեսքով ոչ մի շնորհակալություն չեմ հայտնել ոչ մեկին, ոչ մեկին «Փարվանա» ռեստորան էլ չեմ տարել, գլուխս մի քիչ խախանդվի, մի կտոր հաց կուտենք, էդ լավ տղերքի հետ»:

Ոստիկանությունը տարածված տեսանյութի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում ասված է. «Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա» մոլի հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանը ինչ-որ բան փորձում դնել: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Սամվել Ալեքսանյանն ասաց, որ իրեն հարցաքննության չեն կանչել, ինքը տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Հայաստան ՛ ամէնէն ողբերգական դէպքն ալ ,ձայնագրութիւններու օգնութեամբ ժողովուրդը գիտէ զուարճալիքի վերածել մի քանի օր յատկապէս երբ խնդրոյ առարկայ անձը հանրածանօթ է հասարակութեան իր բազմաթիւ արկածախնդրութիւններով և միշտ յաջողած է չորս թաթիկներուն վրայ իյնալ առանց վնասուելու ;
    Լաւ կը յիշեմ թէ ինչպէս նախակրթարանի նստարաններէն առաձգական խէժի մը օգնութեամբ միշտ չարաճիճի մը կ՛ըլլար որ ուսուցիչին ուղղութեամբ թուղթի կտոր մը ճամբայ հանէր,
    անկարելի էր հեղինակը ՛՛ բռնել ՛՛ առանց փաստի,գուշակելով հանդերձ անոր հեղինակը;Շատեր չափահաս դառնալէն վերջն ալ այդ ՛՛ կատակը՛՛ կը շարունակեն …ինչպէս կ՛ուզէք որ իմանանք թէ Պ.Ալեքսանեանը որու գրպանը ինչ դրաւև ինչու?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031