Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է գնալ Աֆրիկա՝ սատկած առյուծներ թամքելու, դրա դիմաց վճարել 70-100 հազ. դոլար. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 20,2019 12:05

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Քոչարյանը վաճառքի է հանել Երեւանի վարչական, շրջանում գտնվող իր անշարժ գույքը, իսկ նման շենք-շինությունների թիվն անցնում է մի քանի հարյուրից, ասել է. «Այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ»։

Այստեղ հարցն ուրիշ է, իսկ քոչարյանականների կարծիքով, որն է անհավանական ունեցվածքը։ Թող իրենք ասեն, հասկանանք, թե որտեղից է սկսվում անհավանական ունեցվածքը։

Իսկ մեր կարծիքով, միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է գնալ Աֆրիկա՝ սատկած առյուծներ թամքելու, դրա դիմաց վճարել 70-100 հազ. դոլար։ Ու մենակ ինքը չէ, ընտանիքն էլ հետը վերցրած։ Ու դա՝ մի քանի անգամ։

Մեր կարծիքով, միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է իր զավակներին հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ նվիրել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30