Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետների մրցաշարը վերածվեց Չինաստանի դեսպանատան բաց առաջնության (ֆոտոշարք)

Նոյեմբեր 10,2019 21:06

«Հայաստան» ՄՀԿ դահլիճում այսօր պայքարն ավարտեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները: Հայաստանի ԱԳ, ԿԳՄՍ նախարարությունների, Չինաստանի, Ղազախստանի դեսպանատների եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները  երկու օր պայքարեցին սեղանի թենիսի «Բարեկամության գավաթ» մրցաշարի հաղթողներին որոշելու համար:

Այսօր կայացան մենախաղերի եւ զուգախաղերի եզրափակիչները, որոնք գրեթե վերածվեցին Չինաստանի դեսպանության բաց առաջնության: Մենախաղերում մրցանակային եռյակը ըստ հաջորդականության կազմեցին Սուն Տիլոնը, Տեն Չուն (երկուսն էլ՝ Չինաստանի դեսպանություն) եւ Էդուարդ Սամվելյանը (ՀՀ ԱԳՆ ): Զուգախաղերում հաղթեց Դիսոու Հունյու/Տեն Չուն երկյակը, երկրորդը Սուն Տիլուն/Վաո Սին զույգն էր (բոլորն էլ՝ Չինաստանի դեսպանատուն), իսկ մրցանակային երրորդ տեղն զբաղեցրին Էդուարդ Սամվելյան/Արտեմ Ազնաուրյան (ՀՀ ԱԳՆ) եւ Խուդավերդյան/Վան Տեն (հայ-չինական խառը) զույգերը:

Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով ու գավաթներով, բոլոր մասնակիցները՝ հավաստագրերով եւ ՀԹՖ- հուշանվերներով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930