Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար երիտասարդը` վարչապետին. «Բնական է պետք է պաշտպանի իր հետ քայլածին»

Նոյեմբեր 11,2019 12:23 Share

ԿԳՄՍ նախարարության դիմաց շարունակվում է նստացույցը եւ բողոքի ցույցը` նախարար Արայիկ Հարությունյանի հեռացման պահանջով: ՀՅԴ ՀԵՄ-ի կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի գործողությունները շարունակվելու են առաջիկա օրերի ընթացքում եւս, գիշերը երիտասարդները կրկին մնալու են ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ: Նաեւ հայտնեց, որ իրազեկման երթեր էլ են իրականացվում, որոնք առաջիկա օրերին կրկին կլինեն:

Այն դիտարկմանը` նախարարը պատրաստ է հանդիպել ու քննարկել երիտասարդների հետ բոլոր հարցերը, Արգիշտի Գեւորգյանը նշեց. «Բոլոր հարցերը քննարկելու առաջարկից առաջ նախարարն ուրիշ բան է ասել, նա իր դեմ բողոքողներին անդաստիարակ է անվանել: Ես չեմ խոսի պարոն Հարությունյանի դաստիարակության մասին, բոլորի համար պարզ է, թե ինչ դաստիարակության տեր է նա: Մեր պահանջը մեկն է` նախարարի հրաժարականը, եւ բողոքի ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ նա հեռանա»:

Հավելեց, որ պահանջը դուրս է եկել ՀՅԴ ՀԵՄ-ի պահանջը լինելուց սահմաններից եւ վաղուց երիտասարդական-ուսանողական է դարձել, քանի որ նախարարի հրաժարականի պահանջին միացել են տարբեր բուհերի ուսանողներ:

Նա խոսեց նաեւ ֆեյքերի մակարդակով իրենց նախաձեռնության անդամների վրա հարձակումներից ու շանտաժից, սակայն շեշտեց, որ դա իրենց բնավ հետ չի պահում պայքարից. «Վարչապետը մեզ հետ հանդիպեց, ասաց, որ համաձայն չէ մեր տեսակետների հետ: Դա իր տեսակետն է, բնականաբար պետք է պաշտպաներ իր թիմի անդամին, իր հետ քայլածին…Մեզ մոտ, սակայն, ոչինչ չի փոխվել, մեր պահանջի մեջ վճռական ենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930