Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 2,400,000 ամերիկեան դոլար նուիրաբերուել է Հայ Դատի գրասենեակների և յանձնախմբերի աշխատանքների համար. Հ.Յ.Դ.

Նոյեմբեր 11,2019 14:56

Հ.Յ.Դ. Բիւրոյի նախաձեռնութեամբ 2019 թ. Նոյեմբերի 9-ին, Բրիւսէլում տեղի ունեցաւ Հայ Դատի աշխատանքներին նուիրուած դրամահաւաք։

Դրամահաւաքին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը, Ա.Հ. նախագահ Բակօ Սահակեանը։ Ուղերձ էին յղել Հ.Հ. նախագահ Արմէն Սարգսեանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ը։

Յիշեցնում ենք, որ վերջին դրամահաւաքը տեղի էր ունեցել 2016 թ. Փարիզում։

Աւելի քան 100 բարերաներ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին դրամահաւաքին։

Աւարտին յայտարարուեց, որ շուրջ 2,400,000 ամերիկեան դոլար նուիրաբերուել է Հայ Դատի գրասենեակների և յանձնախմբերի աշխատանքների համար և նշուեց, որ դրամահաւաքը շարունակւում է։

Սա մէկ անգամ ևս վկայութիւնն է այն բանի, որ նոյնիսկ այս օրերին տարբեր երկրներում առկայ տնտեսական ճգնաժամերին, մեր ազգի զաւակները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայ Դատի պայքարում, քանզի այն նուիրական է։

Հ.Յ.Դ. Բիւրօն իր շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նուիրատուներին, դրամահաւաքի կազմակերպիչներին և Հայ Դատի նուիրեալներին։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930