Լրահոս
Օրվա լրահոսը

Սարո Բենգլիյան. «Ինձ համար Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացն անընդունելի հունով է գնում». Ermenihaber.am

Նոյեմբեր 25,2019 23:30

Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը:

Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական և անձնական սկզբունքներին համահունչ չի ընթանում։

«Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական և իրավական տեսակետները գործընթացին որևէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական եմ ներկայացրել Նախաձեռնարկ մարմնի խոսնակի պաշտոնից»,– պարզաբանել է Սարո Բենգլիյանը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930