Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր, որ փախնեմ, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել ինձ բռնելու». Ռուբեն Հայրապետյան

Դեկտեմբեր 14,2019 00:14

«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, տասը օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան եւ փախել»,-«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով իր առանձնատանն այսօր  ոստիկանության կատարած խուզարկությանը՝ ասաց գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Նա վստահեցրեց, որ փախնելու տեղ չունի. «Ասեմ ավելին՝ ձերբակալում են, թող ձերբակալեն: Ոստիկանության աշխատողներն էլ թող չտանջվեն: Թող զանգեն ինձ ու ասեն, որ ձերբակալում են: Ազնվորեն եմ ասում՝ նույն րոպեին կգնամ ոստիկանություն: Ես դրանից չեմ վախենում: Ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն վախեցնի»:

Ռուբեն Հայրապետյանը հաստատեց, որ ներկայիս «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին է խոսքը, եւ որ վերջինս, ըստ Հայրապետյանի, որպես մտահոգ մարդ է նշյալն ասել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031