Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել. «Ժողովուրդ»

Հունվար 09,2020 10:31

Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:

«Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», – նշեց նա:

Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ հսկող դատախազ Արտակ Կարապետյանը, աչքի առաջ ունենալով Հաց բերող Արթուր Սարգսյանի դժբախտ օրինակը, դասեր չեն քաղել եւ ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել։ Եվ ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031