Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարի գործով պահանջում են հարցաքննել նախարար Արայիկ Հարությունյանին. «Փաստինֆո»

Հունվար 13,2020 22:22

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Լոռեցյանի փաստաբանը միջնորդել է, որ քրեական գործով հարցաքննվի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք փոխնախարարը կալանավորվել է դեկտեմբերի սկզբներին. 2019թ.-ի դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։ Մինչ այդ՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ:

Աղբյուր` «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031