Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանդ Կարապետյանը, հնարավոր է, Դյուսելդորֆ մեկնի նախատեսվածից մի քանի օր շուտ

Հունվար 30,2020 22:35

Մինչեւ 73 կգ քաշային ձյուդոյիստ, Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը, որն օրերս Թել-Ավիվում կայացած «Գրան Պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում եզրափակիչ գոտեմարտին չէր մասնակցել մատը կոտրելու պատճառով, չի մասնակցելու նաեւ փետրվարի 7-ից 8-ը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Այս իրողությունը հաստատել է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը ամենայն հավանականությամբ կմասնակցի Դյուսելդորֆի օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Aravot.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան նախնական  պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի իր գործընկերների հետ, եւ Ֆերդինանդը, հնարավոր է, մրցավայր մեկնի մրցաշարի մեկնարկից մի քանի օր շուտ եւ այնտեղ համապատասխան բժշկական եւ վերականգնողական կուրս կանցնի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031