Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունից հետո նույն ոստիկանական բաժիններում խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք կա». «Ա1+». (Տեսանյութ)

Մարտ 03,2020 22:35

Բարեփոխումները կյանքի կոչելը հավատ չի ներշնում, քանի դեռ այն դատավորներին, ովքեր տարիներ շարունակ ապօրինի որոշումներ են կայացրել, իրավական և քաղաքական գնահատական չի տրվել։

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը, նման տեսակետ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը, միեւնույն ժամանակ շեշտելով՝ չպետք է մոռանալ, որ այն կադրերը, ովքեր նախկինում քաղաքական պատվեր են  կատարել, այսօր շարունակում են աշխատել  դատական համակարգում են և այն լքելու մտադրություն չունեն։

Ինչ վերաբերում է Ոստիկանությունում նախատեսվող բարեփոխումներին, փաստաբանը նշում է․

«Հեղափոխությունից հետո նույն ոստիկանական բաժիններում  խոշտանգումներ կան, անմարդկային վերաբերմունք կա, ոստիկանությունում նախկին կադրերն են, չեն կարող նախկին բռնություն գործադրող ոստիկանները այսօր գալ և փոփոխված անվանումով համակարգում շարունակել աշխատել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031