Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես ինչ կապ ունեմ Արման Մելքոնյանի հետ». Մալայան կենտրոնի փոխտնօրենը՝ փոխնախարարին կաշառք տալու առաջարկի մասին

Մարտ 03,2020 22:50

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրեն Զառա Մալայանը տեղեկություններ չունի, թե իր հայրը՝ ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, Առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի հետ «գործարքի են» գնացել կաշառքի գործով անցնող փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու համար:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությամբ տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում: Ապա` Բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ս.Օ-ն Մալայան կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Սմբատ Օհանյանն է, իսկ Ա.Մ-ն՝ Արման Մելքոնյանը:

«Ես նման տեղեկություններ չունեմ, մամուլն ինչ ասես կարող է գրել, ես տեղյակ չեմ ու չեմ ցանկանում խոսել, ժամանակ չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Մալայանը:

Մալայան կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Սմբատ Օհանյանը նույնպես չցանկացավ խոսել, հարցը մինչեւ վերջ չլսելով կարճ պատասխանեց ու անջատեց հեռախոսը. «Ես ինչ կապ ունեմ Արման Մելքոնյանի հետ, ես ոչ մի պարզաբանում չունեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031