Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկ, դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրում

Մարտ 03,2020 23:40

ԿԸՀ ս.թ. մարտի 3-ի հերթական նիստում քննարկվել է ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցված «Անկախության Սերունդ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Լևոնի Ասրյանի ինքնաբացարկի մասին դիմումը (նիստին ներկա թեկնածուն հաստատել է իր դիմումը) և ԱՀ ընտրական օրենսգրքի 113-րդ  հոդվածի և 116-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին համապատասխան, որոշվել ուժը կորցրած ճանաչել Ա.Ասրյանի գրանցումը:

Նիստում քննարկվել են նաև ս.թ. մարտի 31-ի համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված թվով 6 զանգվածային լրատվամիջոցների մասնակցության, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնած 2 հասարակական կազմակերպությունների հայտերը: Հավատարմագրվել են ԶԼՄ 17 ներկայացուցիչներ և 22 դիտորդներ:

Ս.թ. մարտի 3-ի տվյալներով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում 2020թ. մարտի 31-ի հերթական  ընտրություններին մասնակցելու համար հավատարմագրվել են ընդհանուր թվով 22 ԶԼՄ-ներ` 106 ներկայացուցիչների և 6 հասարակական կազմակերպություններ` 89 դիտորդների ընդգրկմամբ: ԶԼՄ-ների հավատարմագրումը կշարունակվի մինչև  ս.թ. մարտի 16-ը ներառյալ, իսկ դիտորդների հավատարմագրումը` մինչև ս.թ. մարտի 21-ը ներառյալ:

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031