Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը

Մարտ 13,2020 22:40

Աշխարհում, այդ թվում մեր երկրում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումները պատճառ են հանդիսացել ուսումնական գործընթացի ընդհատման։ Ստեղծված աննախադեպ իրավիճակում կրթության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ այսօր Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը։

Մեր կողմից ստեղծված աշխատանքային խումբը հատուկ ռեժիմով աշխատում է այդ համակարգի հասանելիության ապահովման համար։

Այս պահին կարող ենք արձանագրել, որ ձեռնարկվում են բոլոր քայլերը համակարգի հասանելիությունը հաջորդ շաբաթվա վերջին ապահովելու համար։

Հորդորում եմ ուսանողներին պասիվ հանգստյան օրերն օգտագործել ինքնակրթության նպատակով, մինչև համալսարանի կողմից կստանան կրթության կազմակերպման վերաբերյալ հանձնարարություններ։

ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար

Գոռ Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031