Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գրասենյակ․ Ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ․ «Sputnik Արմենիա»

Ապրիլ 18,2020 14:56

«Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: Sputnik Արմենիան դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ հարցով, թե ի՞նչ նոր մանրամասներ կարող է հրապարակել լրատվամիջոցը:

«Մենք, ինչպես տեղեկացա՝ նաև երկրորդ նախագահի գրասենյակը, արդեն հստակ արտահայտվել ենք այս կապակցությամբ` հերքելով լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը: Կարող ենք, իհարկե, հասկանալ, «ՔԿՀ աղբյուրի» անվան տակ թաքնվող անանուն ինչ-որ մեկի կողմից կասկածելի նպատակներով հորինվածքներ հրապարակ նետելու դրդապատճառները, հին և արդեն ձանձրալի հեքիաթները` Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան փոխհամաձայնեցված խաղի մասին, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանով են համալրում, բայց չենք պատրաստվում այսուհետ ուշադրության արժանացնել այս թեման` պարզապես չնպաստելու դրա հեղինակի մտադրությունների իրականացմանը»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

Նա նաև հռետորական հարց է ուղղում այդօրինակ լուրեր տարածող «անանուն աղբյուրին»՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ` ինչի՞ց է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը այդ անանուն աղբյուրը, ի՞նչն է այս պահին այդքան վախեցնում և մտահոգում նրան, և ոչ միայն նրան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930