Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում պղծել են hայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 23,2020 19:01

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում պղծել են hայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, ինչն առաջացրել է տեղի հայ համայնքի վրդովմունքը:

Միջադեպը տեղի ունեցել անցած շաբաթ, վանդալները  աղյուսով կոտրել են եկեղեցու պատուհանները, վնասել Հիսուս Քրիստոսի սրբապատկերը: Տեղի հայ համայնքի տարածած հայտարարության համաձայն՝ հանցագործները աղյուսը վերցրել են եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի պատից:

Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: «Սիեթլում բնակվում է շուրջ 3000 հայ ընտանիք: Սուրբ Հարություն Հայ առաքելական եկեղեցին միակ հայկական եկեղեցին է Վաշինգտոն նահանգում, այն յուրօրինակ հավաքատեղի է հայ համայնքի անդամների համար, եկեղեցում անցկացվում են նաև հայերենի դասընթացներ: Տեղի ունեցած միջադեպը ոչ միայն ֆինանսական վնաս է պատճառել, այլ նաև վիրավորում է համայնքի անդամների հոգևոր զգացմունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930